Սանկտ Պետերբուրգում հազարավոր մահմեդականներ դուրս են եկել փողոց՝ նշելու Կուրբան Բայրամը: Նրանք աղոթելուց հետո Մայր մզկիթից մեծ խմբերով գնացել են դեպի Տրոիցկի կամուրջը: Նրանք եղել են բազմահազարանոց շարքերով, որը զայրացրել է վարորդներին: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն:
Տրոիցկի կամրջի վրա տեղի ունեցածի պատճառով մեծ խցանում է առաջացել: Ոստիկաններից ոմանք մահմեդականներին խնդրել են ճանապարհն անցնել հետիոտնային անցումներով: Մյուսները մեքենաներով առաջ են գնացել ճնշելու այն հավատացյալներին, ովքեր ճանապարհն անցել են ոչ ճիշտ տեղերով: Հավատացյալները հետ են վազել դեպի մայթերը: